Թուրքիայի խորհրդարանը թույլատրել է բանակին Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնել: Որոշմանը կողմ է քվեարկել Միլի մեջլիսի 320 պատգամավոր, դեմ` 120-ը: Ռեջեբ Թայիփ Էրդողանի ստորագրած փաստաթղթում իրավիճակը գնահատվում է որպես «լուրջ սպառնալիք ազգային անվտանգությանը, որը ստիպում էձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ»: